журнал о правах человека и деятельности национальных учреждений по их защите
Деятельность омбудсманов
Справочная информация
Исследования
Правозащитный дайджест


Ссылки на сайты Уполномоченных
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում է պայթեցնել Հայկական ատոմային էլեկտրոկայանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ):

Սա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է: Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է: Այն կարող է բերել հումանիտար աղետի ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար:
Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բարցարձակ արգելք է:

Սա ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, խարխլում է միջազգային հանրային իրավունքի հիմքերը: Այսպիսի մտադրություններն անգամ խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը քաղաքացիական բնակությանն ահաբեկելուն ուղղված, ինչպես նաև մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային համակարգը խարխլող այս հայտարարությանը:


Последние новости
Уральский Битлз клуб организовал цикл лекций–концертов через кабельное телевидение в исправительных колониях
Армянская сторона предпринимает все усилия, чтобы показать миру реальную картину происходящего в Арцахе (Нагорном Карабахе) и вокруг него
Защитник прав человека в Арцахе  (Нагорном Карабахе) - омбудсмен Артак Бегларян о Совете Европы
Омбудсмен Армении извещает, что азербайджанские военные обезглавили плененного армянского военнослужащего
Европейский суд по правам человека (ЕСПЧ) призвал Азербайджан и Армению прекратить конфликт, который нарушает права гражданского населения. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-службу страсбургского суда.
Верховный комиссар ООН по правам человека Мишель Бачелет выступила с заявлением о нагорно-карабахском конфликте.
Омбудсмен России Татьяна Москолькова обратилась к своим коллегам - омбудсменам Азербайджана и Армении
Омбудсмен Армении и омбудсмен армянонаселенной самопровозглашенной Республики Нагорный Карабах пишут наступлении Азербайджана в направлении Нагорного Карабаха
По инициативе омбудсмена Армении совместно с Советом Европы впервые на территории государства-члена СЕ будет реализована программа в биомедицинской сфере с целью защиты прав человека.